Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.03.2017 | 00:04

Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը` ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։ Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկության համար են։ Ո՛չ մահաբեր թույն կա նրանց մեջ և՛ ոչ էլ դժոխքի թագավորություն` երկրի վրա, որովհետև արդարությունն անմահ է։


Իմաստություն Սողոմոնի 1. 12-15

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ